Չավուշօղլու. Ղարաբաղի հարցում դիվանագիտությունը չաշխատեց

«Ղարաբաղի հարցում դիվանագիտությունը չաշխատեց, համաշխարհային հանրությունը տարիներ շարունակ շեղում էր Ադրբեջանի ուշադրությունը», այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրք նախարարը նշել է, որ Ադրբեջանի համբերության բաժակը լցվել էր։

«Եղբայրական երկրի համբերության բաժակը լցվել էր. Կարճ ժամանակում՝ 44 օրվա ընթացքում, վերադարձրեցին իրենց հողերը։ Շնորհավորում եմ Ադրբեջանի հերոս բանակին և անվտանգության ուժերին»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել