Սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հետ են գրավել Խարկովի մարզի Գրակովո գյուղը, որը մի քանի ամիս գտնվում էր ռուսական զորքերի վերահսկողության տակ։
Սեպտեմբերի 9-ին Associated Press-ը հրապարակել է նկարներ Գրակովոյից, որտեղ երևում է, թե ինչպես է ուկրաինական ոստիկանությունը արտաշիրիմում անհայտ մարդկանց մարմինները, ովքեր մահացել են ռուսական օկուպացիայի ժամանակ:
Նկարի մակագրության մեջ ասվում է, որ դրանք ռուս զինվորականների կողմից սպանված բնակիչների դիակներ են։
Ուկրաինայի իրավապահ մարմիններն այս մասին դեռ չեն մեկնաբանել նշված տեղեկությունը։