Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Դոնբաս հնարավոր այցի մասին հարցին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Դոնբաս «երբ ժամանակը գա», ասել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է նախագահի ուղևորությանը, ես կասկած չունեմ, որ երբ ժամանակը գա, նման ուղևորություն տեղի կունենա»,- ասել է նա Известия-ին տված հարցազրույցում։

Պեսկովի խոսքով, պետությունն այս տարածքների զարգացմանն ուղղված ընդարձակ ծրագրեր ունի։

«Տեսնում եք, որ շինարարությունը շարունակվում է, շահագործման են հանձնվում նոր օբյեկտներ, եռանդուն ջանքեր են գործադրվում վերականգնելու բոլոր կենսապահովման համակարգերը, դրանք են՝ ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, սոցիալական օբյեկտները, ակտիվորեն աշխատանքներ են տարվում»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ռազմական գործողությունների վերջնական նպատակը «Դոնբասի ազատագրումն է և այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կերաշխավորեն հենց Ռուսաստանի անվտանգությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել