Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գործարան կկառուցի

Հայաստանը ողջունում է երկրում իրանական արտադրության ավտոմեքենաների գործարան կառուցելու ծրագրերը։ Այս մասին հայտարարել է Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության (TPOI) ղեկավար Ալիռեզա Փեյման-Փաքը, գրում է Mehr-ը։

Իրանցի պաշտոնյան երկուշաբթի հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հետ։ Կողմերը քննարկել են առեւտրային հարաբերությունների զարգացումը, ապրանքների տարանցման այլընտրանքային ուղիները, Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գծի կառուցումը եւ կենցաղային ու էլեկտրատեխնիկայի արտադրության գծով համատեղ գծի կառուցումը։

Փեյման-Փաքը հայտնել է, որ Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գործարան կկառուցի՝ նպատակ ունենալով ապրանքներ արտահանել Եվրասիական տնտեսական միություն։ Նա նշել է, որ հոկտեմբերի կեսերին Իրանի բարձրաստիճան առեւտրատնտեսական պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ իրանական առեւտրի կենտրոն բացելու համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանում ավտոարտադրական գործարանի գործարկումը կծառայի երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել