Մինչև 12 տարվա ազատազարկում՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար

Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի համաձայն սահմանված են մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար նախատեսված պատիժները։

Iravaban.net-ը հայտնում է, որ նշված հոդվածի համաձայն․

1. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այդ արարքը կարող էր հանգեցնել պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն, կամ եթե այդ արարքը հանգեցրել է մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրման բնականոն ընթացքի խաթարման՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից,

2) սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից կամ

3) զենքով՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս`

պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով։

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն (եթե բացակայում են այլ հանցագործության հատկանիշները)`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ կամ 5-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ, մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել