Չեխիայի խորհրդարանը կոչ է արել արգելել ռուսների համար ԵՄ վիզաները

Չեխիայի խորհրդարանի վերին և ստորին պալատների միջազգային հարցերի հանձնաժողովների նախագահներ Պավել Ֆիշերը և Մարեկ Ժենիշեկը կոչ են արել ԵՄ երկրներին արգելել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Չեխական ռադիոն։

Խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները պնդում են, որ նման միջոցը պետք է ներառվի ԵՄ հակառուսական պատժամիջոցների ցանկում, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված։

«Ռուսներին Շենգենյան վիզաների տրամադրումը պետք է դադարեցվի: ԵՄ երկրներին աջակցության և միջազգային պաշտպանության համար դիմելու իրավունքը պետք է պահպանվի Ռուսաստանի քաղաքացիների համար, ովքեր կունենան դրանց կարիքը», – ասել է Ֆիշերը:

Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին ավելի վաղ աջակցել է ԵՄ որոշ երկրների ղեկավարության ներկայացուցիչների կոչերին՝ արգելել միության անդամներին վիզաներ տրամադրել ռուսներին։

Չեխիան փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի հաջորդ օրը, կասեցրել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին վիզաների տրամադրումը։ Դրանք այժմ տրամադրվում են բացառապես մարդասիրական նկատառումներով: Ներդրված արգելքը գործում է մինչև 2023 թվականի ապրիլը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել