Որքա՞ն գումար է գանձում նոտարը կտակի վավերացման համար

Կտակի վավերացման համար նոտարի կողմից գանձվում է 2000 դրամ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված 9-րդ մասից: Գանձվող գումարը 100%-ով փոխանցվում է պետական բյուջե:

Հիշեցնենք, որ կտակը կազմվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:

Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում, նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները:

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել