ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է ահաբեկչությունը։
Նշվում է, որ պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելը կամ դրա իրական սպառնալիքը կամ շինություն կամ տրանսպորտային, հաղորդակցության կամ կապի միջոց, այլ հաղորդակցության ուղի զավթելը կամ պահելը՝ զուգորդված քաղաքացիական անձին կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձին կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է բնակչությանը կամ դրա առանձին խմբին ահաբեկելը, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, հանրային իշխանության ներկայացուցչին, պետական կամ հանրային ծառայողին կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ այլ կազմակերպությունում ծառայող անձին որևէ արարք կատարելուն կամ հանցավորի այլ պահանջը կատարելուն հարկադրելը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ահաբեկչություն համարվող ցանկացած այլ արարք` պատժվում է ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով:
Հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի վրա հարձակմամբ կամ միջուկային կամ ռադիոակտիվ նյութի կամ իոնացնող ճառագայթման այլ աղբյուրի կամ զանգվածային ոչնչացման զենքի, թունավոր, քիմիական կամ կենսաբանական նյութի օգտագործմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: