Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածով պատիժ է նախատեսված հողը փչացնելու համար։
Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն․
Հողը փչացնելը՝ հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու կամ օգտագործելու կանոնը խախտելով կամ այլ եղանակով հողն աղտոտելը, թունավորելը կամ այլ կերպ փչացնելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 150-250 ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով:
382-րդ ոդվածով նախատեսված են հողը փչացնելով անզգուշությամբ վնաս պատճառելու համար պատիժները։
Հողը փչացնելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ խոշոր գույքային կամ այլ էական վնաս՝ կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին կամ ջրերին կամ անզգուշությամբ առաջացել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Նշված արարքը, որը՝
1) կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում կամ
2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: