Ուկրաինայի ԶՈՒ հարվածների հետևանքով վնասվել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային ռեակտորների հովացման համակարգը․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի (ԶԱԷԿ) միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը, բայց կարևոր ենթակառուցվածքը չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը:

«Օգոստոսի 11-ին Ուկրաինայի զինված ուժերի 44-րդ հրետանային բրիգադի ստորաբաժանումները Նիկոպոլ բնակավայրի կողմից 152 միլիմետրանոց հրանոթներից գնդակոծել Է Զապորոժիեի ատոմային Էլեկտրակայանը»,-հայտնել Է Միզինցևը՝ հանդես գալով օգոստոսի 11-ին տեղի ունեցած ճեպազրույցում:

«Հարվածների հետևանքով մասնակիորեն վնասվել է սեփական կարիքների ջերմաԷլեկտրակայանը և միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը»,-հաղորդել Է նա: «Միայն Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հմուտ, գրագետ և արդյունավետ գործողությունների շնորհիվ ԱԷԿ-ի չափազանց կարևոր ենթակառուցվածքը չի տուժել և ռեակտորների աշխատանքը չի խախտվել»,-հայտարարել Է Միզինցևը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել