Հակակոռուպցիոն կոմիտեն մարդատար ավտոմեքենաներ է գնել։
Iravaban.net-ը հայտնում է, որ պայմանագրերը պայմանագրերը կնքվել են «Կապիտալ Մոթորս» ՍՊ ընկերության հետ՝ հունիսի 20-ին։
Պայմանագրերից մեկն արժեցել է 52․500․000 դրամ, մյուսը՝ 16․999․999 դրամ։
Թե կոնկրետ ինչ մակնիշի մեքենաներ են գրվել՝ չի նշվում։ Սակայն հայտնի է, որ «Կապիտալ Մոթորս» ՍՊ ընկերությունը զբաղվում է Kia մակնիշի ավտոմեքենաների ներմուծմամբ։
Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նախկինում գնված այլ ավոտմեքենայի վերաբերյալ, Iravaban.net-ի գրավոր հարցմանն ի պատասխան, Հակակոռուպցիոն կոմիտեից պատասխանել էին, որ նպատակահարմար չէ հայտնել դրա մակնիշը, քանի որ մեքենան հատուկ նշանակություն ունի։
Թարմացում․
Հավելենք նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ 52․500․000 դրամի դիմաց գնվել է՝ 7, իսկ 16․999․999 դրամի դիմաց՝ 2 մեքենա․ ընդհանուր թվով նոր 9 մեքենա։