Արգիշտի Կիվիրյանը պատմել է իր հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները

Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնականի բաժնից ազատ արձակվեց  ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:

Լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ վերջինս նշեց, որ մոտ տասը ոստիկան իրեն բռնի ուժով նստեցրել են  մենքենան և տարել ոստիկանության բաժին:

«Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ոչ ոք ինձ չի տեղեկացրել իմ իրավունքների մասին, ուստի ոստիկանության կողմից կատարված քայլը ապօրինի է, որի համար պատասխանատու են  ՀՀ  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասաց ակտիվիստը, ապա հավելեց, որ իրեն ընձեռված հնարավորությունների սահմանում պատրաստվում է բողոքարկել ոստիկանության այդ ապօրինի քայլը:

Արգիշտի Կիվիրյանը հրաժարվել է ոստիկանության բաժնում որևէ բան ստորագրել: Նա իր կողմից արված բանավոր հայտարարության մեջ նշել է հրաժարվելու պատճառները:

Կիվիրյանի խոսքերով` ոստիկանությունը խախտել է նաև իրեն ոստիկանությունում պահելու ժամկետները. «Ինձ բերման են ենթարկել ժամը 12:20-ին, սակայն ազատ են արձակել 15:40-ին: Այսինքն`  խախտել են թույլատրված 3 ժամը»:

Ակտիվիստը միաժամանակ հայտարարեց, որ իր հանդեպ ուժ է գործադրվել, որի արդյունքում մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ է ստացել, ինչպես նաև վնասել է գույքը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել