Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել են մի խումբ անհայտ անձինք, որոնք շենքում վանդալիզմի գործողություններ են կատարել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, հայտնել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը․ տեղեկանում ենք ռուսական ТАСС լրատվական գործակալությունից։
«Մտնելով դեսպանատան շենք՝ հարձակվողները շենքում մի շարք վանդալիստական գործողություններ են իրականացրել, պատշգամբում կրոնական դրոշներ են կախել, արմատական կրոնական կարգախոսներ են բղավել: Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել»,- ասվում է հաղորդագրությունում։
Դիվանագիտական գերատեսչության տվյալներով՝ ոստիկանների միջամտությունից հետո հարձակվողները վտարվել են դեսպանատան շենքից ու կալանավորվել։