Հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդի ժամանակահատվածում սոցփաթեթի շահառուների սոցփաթեթի իրավունքը չի կասեցվում։ Այդ կարգավիճակում գտնվող սոցփաթեթի շահառուների համար սոցփաթեթի գումարները ենթակա են փոխանցման 30.10.2021-ից հետո: Սոցփաթեթի այն շահառուների համար, ովքեր 30.10.2021 դրությամբ գտնվում են հղիության և ծննդաբերության արձակուրդում, սոցփաթեթի գումարները ենթակա են փոխանցման 2021 թ. նոյեմբեր ամսվանից սկսած:
Iravaban.net-ը հայտնում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ սա սահմանված է ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածով։
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց համար սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը կասեցվում է այդ ժամանակահատվածում, և նրանց սոցիալական փաթեթի գումարը սկսվում է փոխանցվել աշխատանքի վերադառնալու ամսվանից սկսած, եթե մինչև արձակուրդի տրամադրումը հանդիսացել են սոցփաթեթի շահառու: