Ստամբուլում կստորագրվի ուկրաինական հացահատիկի մատակարարման հետ կապված փաստաթուղթ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշ մանրամասներ է հայտնել Ստամբուլում հուլիսի 22-ին ուկրաինական հացահատիկի մատակարարման միջանցքների բացման հարցով ՌԴ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հերթական հանդիպման սպասվող արդյունքների վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Այսօր Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ փաստաթուղթ կստորագրվի, որը կվերացնի գյուղատնտեսական միջանցքի ձևավորման ճանապարհին առկա խնդիրները։ Աշխարհը դրական նորություններ կլսի»,-ասել է էրդողանը:

Նա ուշադրություն է հրավիրել ռուս-ուկրաինական պատերազմի բացասական տնտեսական ազդեցության վրա, այդ թվում՝ Թուրքիայում, որտեղ գնաճ է նկատվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել