ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. պատրաստ ենք համագործակցել Մինսկի խմբի ձևաչափում. Փրայս

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և կարծում է, որ երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական ապագայի և բարգավաճման հասնելու համար, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել երկկողմ հիմքի վրա և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ օգնելու երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության»,-ասել է նա:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական ապագայի և բարգավաճման հասնելու լավագույն միջոցն է, և մենք կշարունակենք ամեն կերպ աջակցել երկխոսությանը», – ընդգծել է Նեդ Փրայսը:

Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել