Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն՝ Iravaban.net-ում

Iravaban.net-ը հայտարարում է լրագրողների մասնագիտական պրակտիկայի անցկացման մրցույթ՝ 2 անձի համար։

Պրակտիկայի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ դատաիրավական լրագրության ոլորտում, կտիրապետեն տվյալների լրագրության հիմնական սկզբունքներին և գործիքներին, կհմտանան օպերատիվ լրահոսի պատրաստման, թողարկման, դատական գործերի լուսաբանման, հարցազրույցներ և վերլուծական նյութեր պատրաստելու գործում:

Պրակտիկան անվճար է։ Այն տևելու է 1 ամիս և սկսկվելու է օգոստոսի 1-ից: Հայտեր կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լրագրության ֆակուլտետների ավարտական կուրսերում սովորող ուսանողները և շրջանավարտները:

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), առկայության դեպքում` հեղինակային նյութերի հղումները, որոնք կարող եք ուղարկել [email protected] հասցեին՝ նամակի վերնագիրը նշելով՝ «Լրագրողական պրակտիկա»:

Հայտերը կընդունվել մինչև հուլիսի 27-ը, ժամը 18.00-ն։

Iravaban.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից:

Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել