Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները։
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, քվեատուփում առկա են եղել 68 քվեաթերթերթիկ, անվավեր չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
- Հրաչ Այվազյան – կողմ՝ 0,
- Արտակ Զեյնալյան – կողմ՝ 0,
- Լիանա Հակոբյան -կողմ՝ 68։
Ձեզ ենք ներկայացնում Լիանա Հակոբյանի ելույթը Ազգային ժողովում՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու։