Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները։
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, քվեատուփում առկա են եղել 68 քվեաթերթերթիկ, անվավեր չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
- Արթուր Առաքելյան – կողմ՝ 0,
- Արա Բաբայան – կողմ՝ 0,
- Արծրուն Միրզոյան -կողմ՝ 68։
Ձեզ ենք ներկայացնում Արծրուն Միրզոյանի ելույթը Ազգային ժողովում՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու։