Այսօր շարունակվեց յուրացված կենսաթոշակների վերաբերյալ քրեական գործի քննությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է խմբակային, պետական կենսաթոշակների շտեմարանից յուրացված գումարների վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Տեղի ունեցած դատական նիստի ընթացքոիմ հարցաքննվեցին գործով վկաներ: Վերջիններս հաստատեցին, որ մեկ անգամ են ստացել կենսաթոշակի և թաղման նպաստի գումարներ:

Դատական նիստը հետաձգվեց հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Էդուարդ Վարժապետյանը՝  աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետի պաշտոնում՝ 2007-2009թթ. նույն բաժնի աշխատակիցներ Արթուր Աբրահամյանի, Ռուբեն Մնացականյանի և Կիմա Փիլոյանի հետ, գալով նախնական համաձայնության, պետությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումար՝ 4 միլիոն 337 հազար 835 դրամ: Վերջիններս կատարել են նաև պաշտոնեական կեղծիք՝ յուրացնելով կենսաթոշակները, թաղման նպաստները և ժառանգության գումարները:

Ամբաստանյալներ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելը կամ վատնելը, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը և 38-314 հոդվածներով:

Հանրային թղթակից՝ Անահիտ Ալեքսանյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել