Ազգային ժողովի աշխատակազմը հունիսի 3-ին երկու գնման պայմանագրեր է կնքել «Վինո Վինո» և «Գագիկովիչ» ՍՊ ընկերությունների հետ՝ խորհրդարանի կարիքների համար արարողակարգի ապահովման նպատակով ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար։
Iravaban.net-ը հայտնում է, որ առաջին ընկերության հետ պայմանագիրը արժեցել է շուրջ 2 միլիոն 727 հազար դրամ։ ԱԺ-ն 72 հատ 0,7լ «Նաիրի» կոնյակ է գնել, յուրաքանչյուրի արժեքը՝ 38 հազար 880 դրամ։

2-րդ պայմանագրի արժեքը 2 միլիոն դրամ է կազմել։ Այն վերաբերել է արտասահմանից ժամանող պատվիրակության անդամների տրանսպորտային սպասարկումը ապահովելուն։ Ըստ պայմանագրի՝ 26 նման ուղևորություն է նախատեսվել։ Ավտոմեքենաները տարբեր են եղել․ որոշների դեպքում Mercedes S-class է եղել, Mercedes E-class, Toyota Prado, Toyota Camry, Toyota 300, Toyota 200:
Պատվիրակությունների անդամները ուղևորվել են Գառնի-Գեղարդ, Ծաղկաձոր, Սևան, «Զվարթնոց» օդանավակայան, Ստեփանակերտ:

