Նախագահականից ստացված պատասխանը նաիրիտցիներին չբավարարեց

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Վերջիններս պահանջում էին վճարել գրեթե մեկ տարվա չվճարված աշխատավարձը:

 

«Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ քիչ առաջ զրուցել է նախագահի վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հովսեփ Փանոսյանի հետ, ով խոստացել է նաիրիտցիներին մինչև հուլիս ամսվա վերջ վճարել մեկ ամսվա աշխատավարձը, իսկ մինչև օգոստոսի վերջ` ևս մեկ ամսվա:

 

«Սա ռեալ իրականությունն է, սրանից ավել բան ոչ ոք չի խոստանում»,- ասաց Հրաչ Թադևոսյանը:

 

Նախագահականից ստացված պատասխանը չբավարարեց վրդովված նաիրիտցիներին: Նրանք բողոքի կոչերով շարունակում էին պահանջել իրենց չվճարված աշխատավարձերը: Նրանց միջև անգամ վեճ ծագեց, որը շատ արագ հարթվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել