Փորձագետը հայտնել է, թե որ դեպքում կարող է կապիկի ծաղիկը համաճարակ դառնալ

Կապիկի  ծաղկը հնարավոր է համաճարակ դառնա միայն այն դեպքում, եթե վիրուսը մուտացիայի արդյունքում ձեռք բերի օդակաթիլային ճանապարհով փոխանցվելու հատկություն։ Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է հատկապես վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր՝ Վլադիսլավ Ժեմչուգովը։

Ժեմչուգովի խոսքով՝ համաճարակը կարելի է կանխել, եթե մարդիկ արագ պատվաստվեն՝ համաձայն համաճարակային ցուցումների։

«Մենք պետք է սկսենք մշակել այն պատվաստանյութը, որը ունենք հենց հիմա և պատրաստ լինենք պատվաստմանը: Եվ այժմ կարող եք սկսել պատվաստել լաբորատորիայի այն անձնակազմին և բժիշկներին, ովքեր առաջինը կապի մեջ կլինեն ենթադրյալ հիվանդների հետ,- ասել է նա:

Մասնագետը նաև նշել է, որ ջրծաղիկի դեմ պատվաստանյութն արդյունավետ է նաև կապիկի ծաղիկի դեմ։

Նշենք, որ կապկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում, որոնք գտնվում են արևադարձային անձրևային անտառների մոտ: Կենդանուց մարդուն այս հիվանդության փոխանցման առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության տարածքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ այս վիրուսը մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից, ինչպիսիք են կրծողները և պրիմատները, և դրա երկրորդական տարածումը մարդուց մարդ փոխանցման միջոցով սահմանափակ է։

Մահացությունների մեծ մասը տեղի է ունենում ավելի երիտասարդ տարիքային խմբերում։ Կապիկի ծաղկի դեմ հատուկ պատվաստանյութ չկա, սակայն ջրծաղիկի դեմ պատվաստումն ապահովում է այս հիվանդության դեմ 85% պաշտպանություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել