Ռուսական «Բուկ», «Տոր» և «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգերը չափազանց արդյունավետ են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի դեմ, իսկ Կիևի հետախուզական մեքենաները, որոնք այնտեղ թռչում են հատուկ գործողության հենց սկզբից, արտասահմանյան արտադրության են, դրանք օգտագործվել են Արևմուտքի կողմից նախկինում, և ապրզ չէ, թե ինչու են դրանք Կիև տեղափոխվել: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պոիտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ուկրաինական հետախուզական անօդաչու թռչող սարքերը, որոնք թռչում են այնտեղ հատուկ գործողության սկզբից, բոլորը արտասահմանյան արտադրության են: Արևմուտքի կողմից Սև ծովի վրայով հետախուզական անօդաչու սարքերն օգտագործվել են դեռևս գործողության մեկնարկից առաջ, պարզ չէ, թե ինչու են դրանք տեղափոխել Ուկրաինա»,- ասել է նա:
Նա նշեց, որ կա երրորդ տիպը՝ ռազմավարական հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում են 8, 11, 10 կիլոմետր բարձրության վրա։