ԱՄՆ-ի Վիսքոնսինի նահանգի իր տանը սպանվել է պաշտոնաթող դատավոր: Կրակողի մոտ հայտնաբերվել է ցուցակ, որում եղել են երեք հայտնի քաղաքական գործիչների և այլ մարդկանց անուններ: Այս մասին NBC News-ին տեղեկացրել են իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները։
«Օկրուգային դատարանի նախկին դատավոր Ջունո Ջոն Ռոմերին մահացած են գտել ուրբաթ առավոտյան, Նյու Լիսբոնի իր տանը»,- տեղեկացրել է Վիսքոնսինի նահանգի արդարադատության նախարարությունը։
56-ամյա կասկածյալ Դուգլաս Ուհդեն հրազենային վիրավորում է ստացել, որը, հավանաբար, ինքն իրեն է հասցրել և հոսպիտալացվել է ծայրահեղ վիճակում:
Ոստիկանություն ահազանգը եղել է 6:30-ին։ Զանգահարողը դուրս է եկել հարևան տնից և կապվել օկրուգի շերիֆի հետ։
Իշխանությունները փորձել են պայմանավորվել Ուհդեի հետ, որը դեռևս գտնվել է նախկին դատավորի տանը, բայց նրանց փորձերն անհաջող են եղել: Առավոտյան ժամը 10:17-ին արձագանքման խումբը հասել է դեպքի վայր և հայտնաբերել Ռոմերի մարմինը։
Իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է, որ զոհված դատավորը կապված է եղել։
Ուհդեին գտել են զոհի տան նկուղում և տեղափոխել հիվանդանոց։
Իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները տեղեկացրել են, որ կրակողի ցուցակում են եղել ԱՄՆ Սենատում փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը, Վիսքոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը և Միչիգանի նահանգապետ Գրեթխեն Ուիթմերը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ ցուցակը հայտնաբերվել է Ուհդեին հիվանդանոց տանելու ժամանակ։