Դոնեցկում և Լուգանսկում հանրաքվեները կարող են վերջ դնել ուկրաինական ճգնաժամին: Այս մասին գերմանական Die Welt թերթին ասել է Պետքարտուղարության և Պենտագոնի քաղաքական խորհրդատու Էդվարդ Լութվակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ նա ընդգծել է, որ հանրաքվեն պետք է անցկացվի անկախ դիտորդների մասնակցությամբ։ Կիևը չի կարող հրաժարվել մարդկանց ընտրությունից. սա հակամարտությունից դուրս գալու միակ ելքն է։
«Ռուսաստանին հաղթելը ֆանտազիայի ժանրից է»,- ասել է փորձագետը։
Ըստ Լութվակի՝ միջուկային զենքը չի կարելի անվանել Մոսկվայի գլխավոր հաղթաթուղթը։
«Ռուսները եվրոպական ամենամեծ ազգն են, Ռուսաստանը շոշափելի ներկայություն ունի Հեռավոր և Մերձավոր Արևելքում, Արկտիկայում և Սև ծովում, ինչը նրան դարձնում է անպարտելի»,- հավելել է նա։
Փորձագետը խոսել է նաև տնտեսական պատժամիջոցների մասին, որոնք սահմանել են արևմտյան երկրները՝ ի պատասխան Ուկրաինայում կատարված հատուկ գործողության։
Վերջինս նշել է, որ ռուսների մեծ մասը նույնիսկ չի զգացել սահմանափակումները, քանի որ Ռուսաստանն ինքն է արտադրում սնունդ և ունի էներգիայի իր աղբյուրները: