ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, հանդիպման մասնակիցները պետք է ամփոփեն ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները և քննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։