Ստամբուլում գրանցվել է վերջին 24 տարվա ամենաբարձր գնաճը

Ստամբուլի առևտրային պալատը հրապարակել է երկրում սպառվող ապրանքների գների մայիս ամսվա ինդեքսները, որոնք առաջատար ցուցիչ են համարվում Թուրքիայում գնաճի մակարդակը ցույց տալու համար, հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ այդմ՝ մայիսին Ստամբուլի աշխատավարձ ստացողների կենսաապահովման ինդեքսը, որը մանրածախ գների շարժի ցուցիչն է, նախորդ ամսվա համեմատ աճել է 5․84 %-ով, իսկ մեծածախ գների շարժն արտացոլող մեծածախ ապրանքների գների ինդեքսը՝ 5․76 %-ով։

Ստամբուլում մանրածախ գները մայիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 87,35 %-ով։ Ըստ Ստամբուլի առևտրային պալատի՝ այս ցուցանիշը 1998 թվականից ի վեր գրանցված ամենամեծ աճն է։ Մեծածախ ապրանքների գների ինդեքսը միաժամանակ աճել է 79․12 %-ով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել