Էրդողանը հայտարարել է նոր գործողության մեկնարկի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության մասին, հայտնում է Anadolu-ն։

«Սիրիայում` Թուրքիայի հետ սահմանից 30 կմ դեպի խորությամբ, «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլ է սկսվում։ Մենք մաքրում ենք Թալ Ռիֆաթն ու Մանբիջն ահաբեկիչներից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ Թուրքիայի հետ սահմանակից մյուս շրջանները կմաքրվեն զինյալներից։

«Տեսնենք, թե ինչպիսին կլինի արձագանքը անվտանգության ոլորտում Թուրքիայի օրինական քայլերին։ Ո՞վ կաջակցի Անկարային»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել