Թուրքիայի ԶՈւ-ն Միջերկրական ծովում զորավարժություն է իրականացրել

Թուրքիան Միջերկրական ծովում անցկացրել է «KURTARAN-2022» (Փրկող-2022) զորավարժությունը:

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Ներգրավված են եղել Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային, ցամաքային ու ռազմաօդային ստորաբաժանումները, ինչպես նաև առափնյա անվտանգության ստորաբաժանումները: Զորավարժությունը համակարգվել է օդուժի հրամանատարության կողմից:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ զորավարժությունն ընթացել ու ավարտվել է հաջողությամբ:

Նշվում է, որ զորավարժությանը ներկա է գտնվել 26 դիտորդ աշխարհի 12 երկրից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել