Նյու Յորքի եկեղեցուց գողացել են 2 միլիոն դոլար արժողությամբ ոսկյա մասունք

Անհայտ մարդիկ Նյու Յորքի Սուրբ Օգոստոնիս եկեղեցուց գողացել են  երկու միլիոն դոլար արժողությամբ ոսկյա մասունք:

Այս մասին հայտնում են Նյու Յորքի ոստիկանությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Քաղաքի ոստիկանությունը դիմել է հասարակությանը՝ խնդրելով աջակցել  գողության մասին տեղեկություններ գտնելու հարցում:

«Ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ մայիսի 26-ին մոտավորապես ժամը 18:30-ից մինչև մայիսի 28-ը ժամը 16:00-ի սահմաններում Հռոմի կաթոլիկ Սուրբ Օգոստինոս եկեղեցու զոհասեղանը բացել են: Գողացել են մաքուր 18 կարատ ոսկուց մասունք՝ թանկարժեք քարերով»,-ընդգծել են ոստիկանությունում:

Գողերը վնասել են եկեղեցու հրեշտակի քանդակը: Շեշտվում է, որ այն գլխատվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել