Վլադիմիր Պուտինը պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հանդիպել է վիրավորներին Ուկրաինայում: Նա այցելել է Մոսկվայի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են զինծառայողները։ Նրա հետ միասին հիվանդասենյակ է մտել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ վիրավորներին տեսնելու։
Պատերազմի երեք ամիսների ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի անգամ այցելել է հիվանդանոցներ, որտեղ բուժվում են ռազմական գործողություններից տուժած զինվորներն ու քաղաքացիական անձինք: BBC-ի ռուսական ծառայությունը որոշել է համեմատել, թե ինչպես են նախագահները շփվում վիրավորների հետ: