Թուրքիան ԱՄՆ-ին հարցում է ուղարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում հանրապետության նկատմամբ կիրառվող սահմանափակումները հանելու վերաբերյալ։
Այս մասին Պաղեստին կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը շարունակվում է, Կոնգրեսը դրական ազդանշաններ է տալիս։ Մենք խնդրել ենք վերացնել ԱՄՆ-ի կողմից պաշտպանական սահմանափակումները, և մենք կշարունակենք դա պահանջել», – մեջբերում է Hurriyet թերթը։
Հիշեցնենք, որ սա Թուրքիայի պահանջներից մեկն է, որը վերջինս ներկայացրել է Ֆինլանդիային և Շվեդիային՝ ՆԱՏՕ-անդամ դառնալու թեկնածությանը կողմ քվեարկելու համար։