ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցները ճնշման տակ են, Մոսկվան կտրամադրի անհրաժեշտ օգնությունը. Շոյգու

Ռուսաստանի դաշնակիցները ճնշման տակ են, Մոսկվան նրանց կտրամադրի ողջ անհրաժեշտ օգնությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Մենք գիտենք, թե ինչ ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա: Անթաքույց սպառնալիքներ են, շանտաժ։ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին՝ չեզոքացնելու առաջացող սպառնալիքները և պաշտպանելու ինքնիշխանությունը», – ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ասել է Շոյգուն:

Շոյգուի խոսքով՝ Արևմուտքը փորձում է խաթարել ՀԱՊԿ երկրների դաշնակցային հարաբերությունները։

ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել