Մայիսի 18-ին, ժամը 11:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել 277 քաղաքացի: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Թարմացված՝ 12:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 352 քաղաքացի:
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ առավոտյան 08։00-ից «Դիմադրություն» շարժումը անհնազանդության ակցիաներներ է սկսել Երևանի տարբեր փողոցներում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։