Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ բոլոր այն քաղաքացիներն, ովքեր փնտրում են աշխատանք, այսուհետ կարող են օգտվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակից (հղումը՝ https://bit.ly/3NrgJsl)։ Այստեղ հավաքագրված են բոլոր այն թափուր աշխատատեղերը, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն։
Կից տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես կարող է քաղաքացին օգտվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գտի՛ր աշխատանք» հարթակից։