Ռուսներն ունեն ծրագիր՝ մինչև մայիսի 9-ն ամեն ինչ կավարտվի. Հռոմի պապը տեղեկություն է հայտնել

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրեն տեղեկացրել է Ուկրաինայում հատուկ գործողությունը մինչև 2022 թվականի մայիսի 9-ն ավարտելու Ռուսաստանի ծրագրերի մասին։ Ըստ պոնտիֆիկոսի՝ դա տեղի է ունեցել քաղաքական գործչի հետ նրա հանդիպման ժամանակ։

«Հուսով եմ, որ այդպես է, այնպես որ մենք կհասկանանք էսկալացիայի արագությունն այս օրերին», – ասել է նա Corriere della Sera թերթի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի հնարավոր վերջնաժամկետին, հայտարարել է, որ այն կավարտվի, երբ իրականացվեն բոլոր դրված նպատակները։

«Ռուս զինվորականները արհեստականորեն իրենց գործողությունները չեն հարմարեցնի ինչ-որ ժամանակի»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով ռազմական գործողությունները մինչև մայիսի 9-ը ավարտելու մասին հարցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել