Ռուսական ռազմական օդանավը խախտել է Շվեդիայի օդային տարածքը

Ռուսական ռազմական օդանավը խախտել է Շվեդիայի օդային տարածքը Բլեկինգե նահանգի հարավում։ Տեղեկանում ենք Европейская правда-ից։

Օդային տարածքի խախտումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան կարճ ժամանակով, ինչից հետո ինքնաթիռը լքել է տարածքը։

Շվեդական կործանիչները հետևել են միջադեպին և լուսանկարել ինքնաթիռը։

«Բացարձակապես անընդունելի է, մենք, իհարկե, դիվանագիտորեն կպատասխանենք»,-ասել է երկրի պաշտպանության նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել