Ոչ սպասելու ժամանակ կա, ոչ էլ ինչ-որ բաների առաջ կանգ առնելու․ Աննա Մկրտչյան

Իշխանությունը զավթել են մեր պետականությունը դավաճանելու և Արցախը ծախելու համար․ այս մասին Iravaban․net-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Մենք շարունակելու ենք պայքարել մինչև այն պահը, երբ նվազագույնը՝ վստահ կլինենք, որ ունենք հայրենասեր ղեկավար։ Յուրաքանչյուր օր մեր պայքարում՝ վճռորոշ է։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները գիտակցում են և ինքնակազմակերպվում են»,-նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ ո՛չ սպասելու ժամանակ կա, ո՛չ էլ ինչ-որ բաների առաջ կանգ առնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել