«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում՝
1) ազատազրկման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը.
2) ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը.
3) զորամասը և ծառայության վայրն ինքնագլուխ թողնելու կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ անկախ պատճառներից.
4) ռազմաուսումնական հաստատություններից անկարգապահության կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված պարտադիր զինծառայողների (կուրսանտների) ուսման ժամանակահատվածը` պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում:
Սույն մասով նախատեսված դեպքերում պարտադիր զինծառայության սահմանված ժամկետը լրացվում է բաց թողնված օրացուցային օրերի քանակով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով՝ հաշվի առնելով նաև դատարանի կամ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կամ պետական լիազոր մարմնի քննչական ծառայության առաջարկությունը:
Տեղեկացնենք, որ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի՝ ժամկետային զինծառայության ամբողջ ժամանակաշրջանը՝ անկախ ընդհատումներից: Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով:
Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում սահմանվում էզինվորական ծառայության ժամկետի արտոնյալ հաշվարկի կարգ: