Յուրաքանչյուր ոք, ով Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման ժամանակ քաղաքացիական անձանց սպանելու հանցավոր հրաման է տվել արդար պատիժ կստանա, համոզված է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական էջից։
«Ես հավատում եմ, որ բոլորն անպայման կներկայանան տրիբունալի, դատարանի առաջ։ Բոլոր նրանք, ովքեր տվել են այս ամոթալի հրամանները՝ ոչնչացնել մարդկանց, երեխաներին՝ բոլորին։ Այդպես է, ես համոզված եմ դրանում, ես հավատում եմ դրան»,- ասել է նախագահը միջազգային և ուկրաինական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսի ժամանակ։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ միջազգային դատարաններում քրեական գործերը սովորաբար երկար են տևում և կարող են տևել մի քանի տարի, սակայն Ուկրաինան կսպասի արդար դատավճռին։ Եթե իրենք էլ չսպասեն, ապա իրենց երեխաները կսպասեն այդ արդար դատավճռին։
Նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունն աշխատում է գործընկեր երկրների քննչական մարմինների հետ՝ նման դատավարություն կազմակերպելու համար։