Անկախության սերնդին կոչ եմ անում. «խզված ձայնով» տղան միացել է զինակից ընկերներին

Անկախության սերնդի ներկայացուցիչներին կոչ եմ անում այսօր 19։30-ին գտնվել Ազատության հրապարակում՝ գեներացնելու մեր գաղափարները՝ կապված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, հարկ եղած դեպքում նաև պաշտպանելու համար, այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը։

«Անհամեստություն չլինի, մարդիկ ինձ ճանաչում են 44-օրյա պատերազմից և կարծում եմ, որ այդ ամենը պետք է հասցեագրված լինի և ավելի հասանելի լինի»,-ասաց նա։

Մնացական Ավետիսյանի խոսքով՝ մարտի դաշտում իրենք պահում էին խրամատը, Ազատության հրապարակում պահում են այն գաղափարը, որի համար կռվել են։

«Մեր նպատակն է հավաքել անկախության սերնդին։ Պետք է հասկանան անկախության սերնդի և ընդհանրապես մեր հայրենակիցների գաղափարները, մտածելակերպը և ցանկություններն Արցախի կարգավիճակի շուրջ», – ասաց Մնացական Ավետիսյանը։

Նա ընկերներին կոչ արեց դադարեցնել հացադուլը.

«Հուսով եմ, որ այսօր ականատես կլինենք ավելի լայն շերտերի արձագանքի։ Կարծում եմ, որ այն խնդիրը, որն ի սկզբանե դրել էին Արթուրը և Նվերը, հասունանում է, աճի գրանցման փուլում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել