Եվրոպան վտանգի տակ է. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պնդում է, որ Եվրոպան այժմ վտանգի տակ է։ Այս մասին նա հայտարարել է Մադրիդում կայացած համաժողովում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Այսօր ոչ ոք դրանում չի կասկածում. Եվրոպան վտանգի տակ է»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն անվանելով Եվրոպայում անվտանգության ամենալուրջ ճգնաժամը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

Համաժողովի ընթացքում նա պարզաբանել է նաև, որ մոտ ապագայում միասնական եվրոպական բանակ ստեղծելու հարց չի դիտարկվում։

Համաժողովից հետո՝ լրագրողների հետ զրույցում, Բորելը չի մեկնաբանել Ռուսաստանի կողմից «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը, սակայն պնդել է, որ Ռուսաստանն այս պահին ակնհայտ սպառնալիք է:

Նշենք, որ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին արձակումն իրականացվել է Արխանգելսկի շրջանի Պլեսեցկի տիեզերակայանից ապրիլի 20-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել