Մենք կոչ չենք արել, որ մարդիկ հավաքվեն «Ազատության» հրապարակում, կոչ անենք՝ հավաքվելու են․ Արթուր Վանեցյան

«Պայքարը սկսեցի Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո: Այդ ելույթը անվանեցին՝ Հայաստանի և Արցախի մահախոսական, դա կոչել են՝ Երրորդ Հանրապետության վերջին ելույթ, բայց կարևոր չի, թե ինչ անվանումներ են տվել, կարևորն այն ազդակներն էին, որոնք պարունակում էր այդ ելույթը»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ ամենազարհուրելին և վրդովվեցնողն այն է եղել, երբ վարչապետն ասաց, թե՝ «նույն իրավիճակը կարող էր լինել, բայց առանց զոեհերի»: Ըստ Վանեցյանի՝ դա է եղել վերջին կետը, ու էլ հետադարձ ճանապարհ չկա:

«Իշխանությունները բերել են ԱԺ-ում զինված մարդկանց են շարել, զինվորականների, որ չթույլատրեն պատգամավորներին խոսել: Հենց մի հակառակ բան են ասում, անմիջապես խոսքից զրկում են, հրավիրում են անվտանգության աշխատակիցներին, դուրս են հանում: Նման դեպքեր աշխարհի որևէ խորհրդարանում չկա՝ անվտանգության աշխատողները ելույթի համար պատգամավորների ձեռքերից բռնեն և ուժով դուրս հանեն, չկա նման բան և ԱԺ-ում պայքարելը որևէ օգուտ չի տա»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել