Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը լուծելու համար դեռևս կա դիվանագիտական հնարավորություն։
Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան մերժում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումը, սակայն ցանկանում է, որ րոպե առաջ պատերազմն ավարտվի, այդ իսկ պատճառով շարունակում է շփումները ռուսական և ուկրաինական կողմերի բարձր մակարդակի ու բանակցային պատվիրակությունների հետ։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի նման երաշխիք ստանալ, բայց բոլորը դեմ են դրան՝ ներառյալ արևմտյան դաշնակիցները։
«Անշուշտ ականատես ենք լինում մի նոր սառը պատերազմի։ Վերականգնման համար երկար ժամանակ է պահանջվելու։ Վստահության հաստատման համար գուցե տասնամյակներ պահանջվեն, սակայն կարծում ենք, որ հրադադարի և որոշ հարցերում պետք է արագ քայլեր անենք»,- նշել է Չավուշօղլուն: