ՀՀ Գլխավոր դատախազության շենքը բենզինով լի շշով հրդեհել ցանկացող 51-ամյա Խաչատուր Ղալեչյանն կալանավորվել է: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցին տեղեկացրին ոստիկանության լրատվության բաժնից:
Վերջիններիս փոխանցմամբ` Խաչատուր Ղալեչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Հիշյալ հոդվածով սահմանվում է, որ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 4 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Խաչատուր Ղալեչյանը բենզինով լի շշով մոտեցել է շենքին, այն լցրել է դռան վրա եւ հրդեհել:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net