Գերեզմանատներում չարաշահումներից և կոռուպցիայից խուսափելու համար էլեկտրոնային համակարգ կներդրվի

Երևանի գերեզմանատներում կատարված չարաշահումների և կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործեր են եղել դատախազության հսկողության տակ։

Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ նման գործերի բացահայտման սկիզբը դրվել է 2019 թվականին` Երևանի քաղաքապետի կողմից կատարված ուսումնասիրությունների հիմքով։

Նա նշում է, որ հիմնական խախտումները եղել են փակ գերեզմանատներում. գերեզմանի կեղծ վկայագրերի հիման վրա նոր գերեզմաններ են հատկացվել։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի գերեզմանատներում հողհատկացումների ոլորտում իրականացվող չարաշահումները բացառելու նպատակով իրավական փոփոխություններ կնախաձեռնվեն «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում: Նախատեսվում է ստեղծվել ծառայություների մատուցման առցանց հարթակ, գումարները ևս կգանձ վեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այսպես գործընթացը ոչ միայն ավելի թափանցիկ կդառնա, այլև քաղաքացիները կխնայեն ժամանակը:

Դատախազության խնդիրն այս պահին ինչ-որ մի կետից սկսելն է։ Սևակ Հովհաննիսյանը նշում է, որ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն արդյունք է նաև այն, որ այդ խնդիրները բացահայտվել և վեր են հանվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել