Ռուսաստանը ցանկանում է պարենային մեծ ճգնաժամ ստեղծել աշխարհում: Այս մասի այսօր՝ ապրիլի 1-ին, ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը, փոխանցում է Экономическая правда-ն:
«Ռուսաստանի մտադրություններն ակնհայտ են, էներգետիկ ճգնաժամից հետո, որին հանգեցրեց Ռուսաստանը անցյալ տարեվերջին և այս տարեսկզբին Եվրոպայում և աշխարհում, այժմ նրանց խնդիրն է պարենային մեծ ճգնաժամ ստեղծել աշխարհում: Նրանք դա իսկապես անում են: Այսօր նրանք ոչնչացնում են Ուկրաինայում որոշ ամբարներ, ծովային շրջափակման միջոցով փակում են հացահատիկի արտահանումը ուկրաինական նավահանգիստներից»,- ասել է Շմիգալը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան գործընկերների հետ տարբերակներ է քննարկում, թե ինչպես վարվել ուկրաինական հացահատիկի և այլ ապրանքների արտահանումն ապահովելու համար:
Շմիգալը հիշեցրել է, որ պարենի հետ կապված իրավիճակը երկրում կայուն է, և երկրի 21 շրջաններում ցանքատարածություն է սկսվել։