Բրիտանիան՝ գազի դիմաց ռուբլով վճարելու մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը հայտնել է,  որ Բրիտանիան մտադիր չէ գազի դիմաց վճարել ռուբլով: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դա այն չէ, ինչ մենք մտադիր ենք անել», – ասել է Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե կա՞ն արդյոք հանգամանքներ, որոնց դեպքում Մեծ Բրիտանիան ռուսական գազի համար կվճարի ռուբլիով։

Մեծ Բրիտանիան նաև հայտնել է, որ իրենք հետևում են եվրոպական շուկայի համար ռուբլով վճարման Ռուսաստանի Դաշնության պահանջների հնարավոր հետևանքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել