Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու նախապատրաստական ​​աշխատանքները կավարտվեն ապրիլի 10-ից հետո

Հարավային Օսիայի Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու իրավական բոլոր ընթացակարգերը կավարտվեն ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է Հարավային Օսիայի նախագահի մամուլի քարտուղար Անատոլի Բիբիլովը Դինա Գասիևան։

Ավելի վաղ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունը մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնությանը միանալու համար։

Նշենք, որ 2008 թվականի օգոստոսի 26-ին Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ երկու նախկին վրացական ինքնավարությունների անկախության ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները և վերանայման ենթակա չէ։ Սակայն Թբիլիսին հրաժարվում է ճանաչել հանրապետությունների անկախությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել